• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերջին զանգյան ակնթարթներ

Եվ ահա իրենք կենտրոնում են, գեղեցիկ, նուրբ, քնքուշ օրիորդիկներ ու պատանիներ, հուզված, շնորհակալ, լացակումած, ժպտերես...
Երգեցին, պարեցին, էլի պարեցին, պտտվեցին ու Նազանի պարեցին, շուրջպարից անցան գնչուականի, մի լավ շշմեցրին ու արբեցրին:
Ծաղկեփնջեր նվիրեցին ու թատրոն բեմադրեցին, ծափահարեցին ու ստացան ներկաների ծափերի ջերմ էներգիան: Կայքով տորթ պտտեցրին, նկարեցին ու կերաաաան: Վերհիշեցին ու չեն մոռանա: Էլի պարեցին:
Ջերմ ողջագուրվեցին, լուսանկարվեցին, հուզվեցին, լացեցին, ու ուսապարկերն ուսերին գնացին ուխտագնացության: Վայելում են բնությունն ու էլի միասին են...

Միշտ միասին կլինեն...
Կրթահամալիրից անբաժան...
Սիրով...
Հարգանքով...
Ջերմությամբ...
Հաջողություններով...
Մեդիայով...
Ակնթարթի, րոպեի, ժամի, օրվա ու ամսվա, տարվա կենտրոնում ԻՐԵՆՔ են...