• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք ձեզ հրաժեշտ չենք տալիս...

Ասում ենք բարի գալուստ.
Բարի գալուստ տեխնիկապես հագեցած, գեղեցիկ, խնամված, արդիական գրադարան:

Սիրելի՛ շրջանավարտ, գրադարանը քեզ հրաժեշտ չի տալիս:
Դու թերթեցիր կյանքի այս փուլի էջը: Ընկերներիցդ  շատերը կշարունակեն կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում, մեկը կաշխատի, մյուսը ինքնակրթությամբ կզբաղվի: Անկախ քո կարգավիճակից, գրադարանը միշտ ու անմացորդ պատրաստ է օգնելու քեզ, տրամադրելու էլեկտրոնային և տպագիր ռեսուրսներ:
Դու մտնում ես նոր կյանք. գրադարանը էլի նույն վայրում կսպասի իր շրջանավարտին, սիրելի ընթերցողին, հարազատ սովորողին, իր ընկերոջը:
Քեզ հաջողություններ, ա՜մենա ամե՜նան, որ ինչ ուզես լինի, խնդա՛, ժպտա՛, ուրախացի՛ր, վայելի՛ր, սովորի՛ր, սովորեցրո՛ւ, փոխանցի՛ր ու զարգացի՛ր:
Սիրով, քո պահանջարկը կատարող, քեզ սպասող գրադարան և մեդիագրադարան...