Եւ յորժամ յաղօթս կայցես, մի՛ լինիցիս որպէս կեղծաւորքն. Զի սիրեն ի ժողովուրդս եւ յանկիւնս հրապարակաց կալ յաղօթս, որպէս զի երեւեսցին մարդկան. Ասեմ ձեզ` այն իսկ են վարձք նոցա: Այլ դու յորժամ կայցես յաղօթս, մուտ ի սենեակ քո` եւ փակեա զդուրս քո, եւ կաց յաղօթս առ Հայր քո ի ծածուկ. Եւ Հայրն քո որ տեսանէ ի ծածուկ, հատուսցէ քեզ յայտնապէս: (Մատթէոս 6 : 5)
Եվ երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան. Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածուկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես: