• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կիսամյակային հաշվետվություն ֆրանսերեն լեզվից

 

կիսամյակային հաշվետվություն

Ֆրանսերեն լեզվի դասավանդող՝Աննա Մարության

Դասավանդել եմ10-1, 10-2, 10-3, 10-4, 11-1, 11-2, 11-3,12-1, 12-2, 12-3 դասարաններում, շաբաթական19 ժամ,10-3, 11-3 և12-1, 12-2 դասարաններու մորպես խորացված լեզու:Մասնակցել եմ առավոտյան ընդհանուր պարապմունքներին, օտար լեզվի սեմինարներին և ուրբաթօրյա ցուցադրություններին, ժողովներին: Կիսամյակի ընթացքում չեմ բացակայել: Ներկայացրել եմ սովորողների մասին բնութագրեր, կազմել եմ աշուն և ձմեռ մեդիաօլիմպիադաների առաջադրանքները, համագործակցել եմ գրադարանի հետ`տրամադրելով ֆրանսերեն ուսուցողական նյութեր, հեքիաթներ, մուլտֆիլմեր, համագործակցել եմ նաև միջին դպրոցի հետ. սովորել ենքֆրանսերեն ամանօրյա երգեր: Ընթացիկ ստուգումների համար կազմել եմ տեստեր, առաջադրանքներ: «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի շրջանակներում ստեղծել եմ անհատական դասեր հետևյալ թեմաներով` Ներկայանալ, Իմ օրը, Բժշկի մոտ, Խանութում, Իմ սենյակը: Ֆրանսերենը սովորել ենք նաև երգերի, հանելուկների, խաղերի, զվարճալի պատմությունների, դիալոգների, լսողական վարժությունների միջոցով:Սպասարկել եմ Ֆրանսերեն կայքը, տեղադրել եմ թարգմանություններ: Ֆրանսիական կայքերից կատարել ենք տարբեր ուսումնական աշխատանքներ, թարգմանություններ և տեղադրել կայքում: 11-3 դասարանում անցնում ենք1ժամ արտասահմանյան գրականություն և ֆրանսիական գրականությունից կարդացել ենք տարբեր ստեղծագործություններ`Գի դե Մոպասանի «Ջրիվրա», Անդրե Մորուայի «Կտակը» ստեղծագործությունը, Շարլ  Պերոյի «Մոխրոտը» հեքիաթը:

Ունեցել եմ նաև 2 սովորող և1 ծնող լրացուցիչ սովորողներ: