• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լեզու նախնեաց

 

        Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդների թվին է պատկանում, հետևաբար հայոց լեզուն աշխարհի հնագույն և զարգացած լեզուներից է և ունի տասնյակ հազարավոր տարիների պատմություն: Հայոց լեզուն անցել է զարգացման հետևյալ փուլերը`

 ա)   նախագրային շրջան

 բ)    գրաբարի շրջան

 գ)    միջին հայերենի փուլ

 դ) նոր կամ աշխարհաբարի շրջան

           Մենք ուսումնասիրելու ենք գրաբարի ժամանակաշրջանը: Այն կապվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հետ, որի ընթացքում խոսակցական լեզուն աստիճանաբար վերածվում է գրավոր լեզվի: Այս շրջանի գրավոր հուշարձաններից են Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Կորյունի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, փիլիսոփաներից` Դավիթ Անհաղթի, Եզնիկ կողբացու և այլոց ստեղծագործությունները: