• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում առավոտյան կրակոց չի հնչել

Պարզաբանում shamshyan.com-ում 03.05.2023թ. հրապարակված «Կրակոցներ Երևանում հայտնի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նյութի, դրա հիման վրա արված հրապարակումների առնչությամբ։ 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում առավոտյան կրակոցներ չեն հնչել։ Կրթահամալիրի Միջին դպրոցի տնօրեն Լուսինե Բուշը ոստիկանություն դիմել է այն հարցով, որ առավոտյան, մինչև պարապմունքների սկսվելը, պատուհաններին նկատել է կրակոցի հետքեր՝ անցքեր։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում վարում են հետաքննություն։ Հետաքննության արդյունքները մեզ հայտնի չեն։