Դեպի Դիլիջան ճամփորդության առաջին կանգառը Սևանի թերակղզին էր: Խաղաղ, հանդարտ էր ծովակը՝ փիրուզագույն ու երկնագույն: Բարձրացանք եկեղեցի, ապա վերևից ևս զմայլվեցինք Սևանով: Երբ անցանք թունելը, մեր առջև փռվեց աշունն իր ողջ հմայքով. գույների խաղ, անդորր....
Այժմ մեր կացարանում ենք, տեղավորվելուց հետո զբոսնելու ենք, քայլելու, ուսումնասիրելու տեղանքը: Բոլորի տրամադրությունը լավ է: