• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծիսական տոնացույց

Օրվա խորհուրդ

Jun
16

Հունիսի 16
Հավատն անձնական հարաբերություն է Աստծու հետ, հարաբերություն, որ թեև անկատար ու երերուն, բայց միանգամայն իրական է: Դա նշանակում է ճանաչել Աստծուն ոչ թե որպես տեսություն կամ վերացական սկզբունք, այլ որպես անձ: Անձին ճանաչելը շատ ավելին է, քան այդ անձի մասին փաստեր իմանալը: Ճանաչել անձին հիմնականում նշանակում է սիրել նրան

Գյուտ նշխարաց

Jun
15

Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը՝ հունիսի 15-ին, Հայաստանյայց առաքելական եկեղեցին նշում է «Գյուտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսավորչին մերոյ» տոնը

Օրվա խորհուրդ

Jun
15

Հունիսի 15
Բնության մասին խորհել` նշանակում է գիտակցել վայրի և ժամանակի արժեքը: Յուրաքանչյուր շոշափելի երևույթ, յուրաքանչյուր անձ, ժամանակի յուրաքանչյուր պահ սուրբ է, յուրովի անկրկնելի, ուրեմն և անսահման արժեք ունի և կարող է պատուհան լինել դեպի հավերժություն

Օրվա խորհուրդ

Jun
14

Հունիսի 14
Եթե ասում ենք` Աստված բարի կամ արդար է, անմիջապես պետք է ավելացնենք, որ Նրա բարությունը կամ արդարությունը չի չափվում մարդկային չափանիշներով. այն վեր է մարդկային բոլոր պատկերացումներից...

Օրվա խորհուրդ

Jun
13

Հունիսի 13
Երբ երկինքը պայծառ է և արևը շողում է, եթե մեկը կամովին ծածկի իր տեսողությունը՝ իջեցնելով իր կոպերը, արևը պատասխանատու չէ, որ նա լույսը չի տեսնում: Ս. Գրիգոր Նյուսացի

Օրվա խորհուրդ

Jun
12

Հունիսի 12
Աստված, Ով մեզ արժանացրել է ազատ կամք ունենալու պատվին, չի ստիպում: Մե՛ր որոշմամբ ենք մենք բարին գործում կամ մեղանչում: Ս. Հովհան Ոսկեբերան

Օրվա խորհուրդ

Jun
10

Հունիսի 11
Սրտանց աղոթք նշանակում է անձի աղոթք, որը ներառում է միտքը, բանականությունը, կամքը, հույզերը

Օրվա խորհուրդ

Jun
10

Հունիսի 10
Հոգևոր ճանապարհն ապաշխարության ճանապարհ է. «նեղ դուռը» չի բացվի նրանց համար, ովքեր իրենց արդար են համարում և արդեն իսկ փրկված՝ միայն Աստծու անունը տալու համար...

Ճաշու ընթերցվածք

Jun
09

Հավանաբար նկատած կլինեք՝ վերջերս mskh-ի «Ծիսական տոնացույց» բաժնում «Օրվա խորհուրդ» վերտառությամբ նոր խորագիր է ավելացել: Ճաշու ընթերցվածքները ավետարանական հատվածներ և հայրաբանական խրատ-աղոթքներ են

Հավերժություն. անվերջանալի առաջընթաց

Jun
09

Օրվա խորհուրդ
Հունիսի 9
Հավերժություն նշանակում է անսպառ զանազանություն, անվերջանալի առաջընթաց, անդադար առաջխաղացում… Մենք ողջ հավերժության մեջ երբեք չենք հասնի մի կետի, որտեղ կատարած լինենք այն ամենը, ինչ հնարավոր է անել, կամ բացահայտած լինենք այն ամենը, ինչ հնարավոր է իմանալ

Օրվա խորհուրդ

Jun
08

Հունիսի 8

«Ով փորձում է խոսքով նկարագրել անճառելի Լույսը, հիրավի ստախոս է՝ ոչ թե ճշմարտությունն ատելու, այլ իր նկարագրության տկարության պատճառով»: Ս. Գրիգոր Նյուսացի

Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

Jun
08

«Մարդասեր, սուրբ, զգաստ, անաչառ, հաշտարար բարքով, խոնարհ, քաղցր ու աղքատասեր: Շատ էր սիրում աղքատներին ու տառապյալներին, հոգում էր նրանց համար, իր հանդերձներից ու կերակուրներից բաժին հանելով բոլորին: Օգնական էր տագնապածներին, վերակացու և պաշտպան զրկվածներին»: Փավստոս Բյուզանդ

Օրվա խորհուրդ

Jun
07

Հունիսի 7
Որքան միտքն ավելի առաջ է գնում ու գիտակցում իրական ճշմարտությունը, այնքան ավելի է հասկանում, որ աստվածային բնությունն անըմբռնելի է…
Ս. Գրիգոր Նյուսացի

Ամենակարևոր բանը

Jun
06

Օրվա խորհուրդ
Հունիսի 6

Ամենակարևոր բանը, որ տեղի է ունենում Աստծո և մարդկային հոգու միջև, սիրելն ու սիրվելն է

Հիշատակ Նունե և Մանե սրբուհիների

Jun
03

Մեր եկեղեցին այս տոնը նշում է Տոն Կաթողիկեին (Տոն Ս. Էջմիածնի) հաջորդող երեքշաբթի օրը՝ հունիսի 4-ին: Սբ. Նունեին նվիրված տոն ունեն նաև վրացիներն ու ռուսները

Հունիսի 2-ին նշվում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը

Jun
01

Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,

ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:

Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,

պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:

Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

May
31

Հայ եկեղեցու մեծ տոներից է, հիշատակվում է Հռիփսիմյան և Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը`հունիսի 1-ին

Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

May
27

Հայ առաքելական եկեղեցին Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց նշում է Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները` երկուշաբթի և երեքշաբթի օրերին

Հոգեգալուստ (Պենտեկոստե)

May
18

Մայիսի 19-ին Հայաստանյայց եկեղեցին նշում է Հոգեգալստի տոնը

Երկրորդ Ծաղկազարդ

May
11

Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը նշում է Երկրորդ Ծաղկազարդը

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

May
09

Մայիսի 9-ին`Քրիստոսի Հարության 40-րդ օրը, Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը

Համբարձման տոն (Ջանգյուլումի տոն)

May
08

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր

Կա հրաշալի, երջանիկ վայրկյան...

Համբարձումը բնության, սիրո և երիտասարդության տոն

May
07

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Համբարձման տոնը հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր

May
06

Տոնի առթիվ Մայր Աթոռից վանք է բերվում քրիստոնեական ամենահին մասունքներից մեկը` Սուրբ Գեղարդը

Հաշտ ապրիր

Apr
27

Խաչն ունի խորհրդանշական երկու մաս. մեկը ուղղահայաց, մյուսը՝ հորիզոնական, որը ցույց է տալիս դեպի երկինք գնացող և դեպի աշխարհը ծավալվող ճանապարհները: Ըստ սուրբ հայրերի, խաչի խորհուրդը Աստծո և աշխարհի հետ հաշտ ապրելն է

Խաչի երևման տոն

Apr
27

Ապրիլի 28-ին Հայաստանյայց եկեղեցին նշում է Սբ. Խաչի նշանի երևման հիշատակի տոնը

Կարմիր կիրակի

Apr
20

Զատիկի չորրորդ կիրակին` Կարմիր կիրակին, քրիստոնեական քաջության հիշեցման օր է, իսկ քաջությունը հիմնական կետն է քրիստոնեական առաքինությունների մեջ

Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի)

Apr
13

Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի

Pages

Subscribe to RSS - Ծիսական տոնացույց