• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծիսական տոնացույց

Վարդն ի բացվե Վարդեվորվան կիրակին...

Jul
07

Հայերը Վարդավառը լուսավոր և պայծառ տոն են անվանել, գերապայծառ լույսի ճառագայթում` նորահրաշ արփիափայլ լույսով պսակված

Օրվա խորհուրդ

Jul
06

Հուլիսի 7
Քրիստոնեության հետ շփվելով՝ մարդն ազնվանում է, ընկղմվելով քրիստոնեության մեջ՝ այլակերպվում։ Իրական հավատքը Թաբոր լեռան լուսավոր ամպն է, որից բխում է Կյանքի շողն ու Աստծու ձայնը և, որն իրենով ծածկում է աշխարհիկ ամեն անհաջողություն, հոգս և ունայնություն

Պայծառակերպութիւն Տեառն մերոյ Քրիստոսի (Վարդավառ)

Jul
06

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով, Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից է

Պայծառակերպության (Վարդավառի) տոնի պատկերագրությունը

Jul
06

Պայծառակերպության (Այլակերպություն, Վարդավառ) տոնը Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներց է, որի ժամանակ Քրիստոսը ցույց է տալիս իր աստվածային բնությունը, ուժը

Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից

Jul
06

Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին. շողշողէր պտուղն ի ճղին:

Օրվա խորհուրդ

Jul
06

Հուլիսի 6
Մարդու երկրավոր կյանքը ճգնություն է՝ ապագա հավիտենական կյանքին նախապատրաստվելու ժամանակամիջոց։ Դրա համար այս կյանքում նա պետք է աշխատի ապրել առաքինությամբ, որպեսզի պատշաճ կերպով պատրաստվի ապագա հավիտենությանը

Վարդավառի ծիսական խոհանոց

Jul
05

Հայոց ծիսական ուտեստները նախ և առաջ ունեցել են բուժիչ կամ կանխարգելիչ հատկություններ այս կամ այն հիվանդությունների դեպքում

Մարդն արարչագործության պսակն է

Jul
04

Հուլիսի 5
Մարդն ամբողջ արարչագործության պսակն է, որովհետև նա իր մեջ միավորում է ամբողջ աշխարհը. մարդու մեջ է տեղի ունենում միությունը բոլոր հակադրությունների՝ վերինի և ստորինի, գիտակցականի և անգիտակցականի, ազատի և անազատի, հոգու և նյութի

Վարդավառի ծիսական երգեր

Jul
04

«Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից»: Կոմիտաս

Նա է ինքն իրեն ամենից լավ ճանաչում, ով...

Jul
03

Հուլիսի 4
Միայն նա է ինքն իրեն ամենից լավ ճանաչում, ով կարծում է, թե ինքը ոչինչ է։ Ս. Հովհան Ոսկեբերան

Վարդեւորը հասել ա. խաչբուռ

Jul
03

Ըստ « Բառգիրք հայերէն լեզուի», խաչբուռը խաչաձև փունջ է` կազմված ցորենի հասկերից: Խաչբուռը հյուսվել է խաչի տեսքով` կապելով երկինքն ու երկիրը

Վարդեւրը մոտ ա. խնդում

Jul
03

Խնդումը որպես խորհրդանիշ համադրելի է Տիեզերական ծառի` Կենաց ծառի, գաղափարի հետ, որն ի սկզբանե ունեցել է Տիեզերքին սպառնացող Քաոսը կանխելու ակնկալիք

Եթե դադարի թռչելուց, անպայման ցած կընկնի

Jul
03

Հուլիսի 3
Սեփական անձի վրա չաշխատող մարդը նույնը չի մնա, այլ անպայման ավելի վատը կդառնա՝ ինչպես քարը, որ երկինք է նետվել. եթե դադարի թռչել, անպայման ցած կընկնի

Վարդավառը գալիս ա

Jul
02

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոն է: «Վարդավառ» բառը խեթական ծագում ունի և նույնիսկ խեթերենին շատ մոտ սանսկրիտում այդ բառը գոյություն ունի և նշանակում է ջուր (վարդ) ցողել (վառ)

Ծանիր զքեզ

Jul
02

Հուլիսի 2
Ինքնաճանաչողության վերջին աստիճանին մարդը հեռանում է ենթադրելի և պայմանական ամեն բանից և սկսում ճանաչել ինքն իրեն որպես հոգի, ով վեր է ժամանակի և տարածության հանգամանքներից։ Ս. Գրիգոր Աստվածաբան

Օրվա խորհուրդ

Jul
01

Հուլիսի 1
Ճշմարիտ գիտությունը չի հակադրվում Ավետարանին: Ընդհակառակը՝ Ավետարանը ցանկացած գիտություն ազնվացնում և լուսավորում է

Օրվա խորհուրդ

Jun
30

Հունիսի 30
Մենք բոլորս երանելի ենք, մարդի՛կ, մեր Տերը գթառատ է, անհիշաչար, բարի, առատաձեռն, գթասիրտ, համբերատար: Ս. Եփրեմ Ասորի

Օրվա խորհուրդ

Jun
29

Հունիսի 29
Ով խաղաղարար և խաղաղասեր է, Աստծո որդի է կոչվում, որովհետև Աստծո Որդու գործն է կատարում: Վարդան Այգեկցի

Օրվա խորհուրդ

Jun
28

Հունիսի 28
Ով կամենում է բախտավոր լինել, թող ապավինի Աստծուն, սակայն չծուլանա իր պաշտպանության համար անել այն, ինչ կարող է: Որովհետև Աստված կամենում է, որ մարդիկ անեն ինչ կարող են, իսկ ինչ չեն կարող՝ Իրեն հանձնեն: Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի

Oրվա խորհուրդ

Jun
26

Աստված մեր փոխարեն չի աշխատում, այլ օգնում է մեզ: Հովհան Ոսկեբերան

Օրվա խորհուրդ

Jun
25

Հունիսի 25
Համբերություն սովորիր: Գովեստից մի փքվիր և անարգելուց մի տրտմիր։ Վարդան Այգեկցի

Օրվա խորհուրդ

Jun
24

Հունիսի 24
Չկա մի բարիք, որ կարողանա ուրախացնել Աստծուն այնպես, ինչպես այն, որ ընդհանուրին են բարիք գործում, որովհետև Աստված Ինքն էլ բարեգործն է բոլորի՝ մեծամեծերի ու փոքրերի, արդարների և մեղավորների՝ պարգևելով օդ, լույս, անձրև ու ջուր, ինչպես նաև՝ հավատք: Վարդան Այգեկցի

Օրվա խորհուրդ

Jun
23

Հունիսի 23
Սուրբ Պատարագը կամուրջ է ողջերի ու ննջեցյալների միջև: Ս. Պատարագի շնորհիվ մենք հայտնվում ենք նրանց հետ, որոնց մենք սիրում էինք երկրի վրա և շարունակում ենք սիրել բաժանվելուց հետո

Օրվա խորհուրդ

Jun
22

Հունիսի 22
Չկա ոչ մի բարի մարդ, որ մեղք չունենա, և ոչ էլ որևէ չար, որ ճշմարտություն չունենա. հատուցում և վարձատրություն ունենում է և՛ մեկը, և՛ մյուսը: Ս. Հովհան Ոսկեբերան

Օրվա խորհուրդ

Jun
21

Հունիսի 21
Եթե տրտմում ենք այն բանից, որ մարդիկ մեզ չեն սիրում, պետք է հիշենք` Աստված չի տվել այնպիսի պատվիրան, որ մարդիկ մեզ սիրեն, այլ որ մենք սիրենք մարդկանց

Տոն Սբ. թարգմանիչներ Իսահակի և Մեսրոպի

Jun
20

Հունիսի 20-ին, ըստ Ծիսական տոնացույցի, մեր առաջին թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հիշատակության օրն է

Օրվա խորհուրդ

Jun
20

Հունիսի 20
Ոչ մի սխրանք չի կարող բավականաչափ մեծ լինել, եթե դրանից ուրիշների համար օգուտ չկա: Թեկուզ լինես ծոմապահ, քնես գետնին, մոխրով կերակրվես, անդադար լաց լինես, սակայն եթե օգուտ չես բերում որևէ մեկին, դու մեծ գործ չես կատարում:
Ս. Հովհան Ոսկեբերան

Օրվա խորհուրդ

Jun
18

Հունիսի 19
Նրանք, ովքեր իրենց մասին վատ խոսքեր են լսում, պետք է մնան անտրտմելի, որովհետև հաշիվ չեն տալու ուրիշների վատ խոսքերի համար: Թող վախենան նրանք, ովքեր վատ են խոսում:
Ս. Հովհան Ոսկեբերան

Օրվա խորհուրդ

Jun
18

Հունիսի 18
Եթե օգտվելով ուժեղ մարդկանց սիրուց՝ մենք ազդեցիկ ենք դառնում բոլորի համար, ապա որքան ավելի կլինենք Աստծու սերն ունենալով: Ս. Հովհան Ոսկեբերան

Օրվա խորհուրդ

Jun
17

Հունիսի 17
«Աշխարհի հին ազգերի պատմությունը, ներկա հասարակական վիճակը, համայն ազգերի կյանքը, ամենն ապացուցում են, թե ոչ միայն մարդկային զարգացումը, այլև ժողովուրդների, ազգերի, հայրենիքի ու պետականության ճակատագիրը կախում ունեն ընտանեկան կյանքից»: Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյան

Pages

Subscribe to RSS - Ծիսական տոնացույց