• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անհամբեր սպասում եմ արձակուրդների ավարտին

Գևորգյան Լիլիթ, 8-5 դաս.

Ընդամենը մի քանի օր է անցել ձմեռային արձակուրդներից, բայց ասեմ, որ արդեն տեղը տեղին հասցրել եմ ձանձրանալ: Երբ դպրոց էի գնում, գրեթե պարապ ժամանակ չէի ունենում, իսկ հիմա….: Բայց ոչինչ, մի քանի օր մնաց արձակուրդների ավարտին, անհամբեր սպասում եմ դրան: Մի՞գուցե ձանձրույթիս պատճառն այն է, որ ամեն օր նույն գործերն եմ անում. ի նկատի ունեմ` տանը ինչ ասում են, ստիպված անում եմ, ախր գոնե ինտերնետը լիներ…Բայց, երբ հիշում եմ, որ շուտով ամեն ինչ կվերջանա, ուրախանում եմ ու մտքում գոռում` ուռաաա…