Շաբաթ օրը 9-1 և 9-2 դասարաններով ընկեր Մարիի ղեկավարությամբ գնացինք ուսումնական ճամփորդության: Նպատակը «Արտիստը» կինոնկարը դիտելն ու Երևանի պատմության թանգարան այցելելն էր:
Շաբաթ օրը 9-1 և 9-2 դասարաններով ընկեր Մարիի ղեկավարությամբ գնացինք ուսումնական ճամփորդության: Նպատակը «Արտիստը» կինոնկարը դիտելն ու Երևանի պատմության թանգարան այցելելն էր: Առաջինը գնացինք «Մոսկվա» կինոթատրոն, գնեցինքտոմսերը և գնացինք Երևանի պատմության թանգարան: Մենք շրջեցինք թանգարանում, բայց հիմնականում կանգ առանք XIX դարըներկայացնող սրահում: Տեսանք այդ ժամանակաշրջանի տարազները, զինվորական հագուստները, զենքերը, սպասքը և այլն: Ես շատ ուրախ եմ, որ այցելեցինք պատմության թանգարան, որովհետև մենք հիմա պատմությունից այդ ժամանակաշրջանն ենք անցնում, և տեսնելով այդ ամենը,ավելի վառ և ճիշտ եղան պատկերացումներսայդ ժամանակաշրջանիմասին:
Թանգարանից հետո «Մոսկվա» կինոթատրոնում նայեցինք «Արտիստը» կինոնկարը: Քանիորես «Արտիստը» կարդացել էի,ավելի լավ հասկացա ֆիլմը: Շատ հավանեցի ֆիլմը: Սակայն, ցավով կարող եմ նշել, որ ֆիլմից հետո ողջ դահլիճը նման էր աղբանոցի. ամենուրեք եգիպտացորենի հատիկներ ու թղթե տոպրակներ էին թափված: Տխրեցինք, բայց նաև զարմացանք:
Քանի որ քաղցած էինք, որոշեցինք գնալ շաուրմա ուտելու: Ասեմ, որ շատ համեղ էր, բոլորս էլ գիտենք, որ ամենահամովը Թումանյան փողոցում պատրաստվող շաուրման է: Ուտելուց հետո նստեցինք մետրո, որովհետև բոլորս էլ շատ էինք ուզում: Արդեն ուշ էր, և ստիպված վերադարձանք տուն:
Ես միշտ կհիշեմ այս ուսումնական ճամփորդությունը, որովհետև այն իմ լավագույն ճամփորդություններից էր:
Ենոքյան Լաուրա 9-2դաս