• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտասովոր Ամանորը 2030 թվականին

Դպրոց-պարտեզ

Ծատուրյան Ալեքս (6-1 դաս.)

2030 թվականն է: Մի մոլորակ կա, որտեղ միշտ ձյուն է: Այդ մոլորակը շա՜տ հեռու է գտնվում արեգակնային համակարգից: Այնտեղ մի քաղաք կա, որը գունավոր է ու  շա՜տ գեղեցիկ, հատկապես Ամանորին: Այդ քաղաքում ապրում է մի ընտանիք,  ովքեր ամեն տարի Ամանորին իրենց տան բակում մի մե՜ծ  ու գունավոր դոնդող են պատրաստում: Այդ մոլորակում այդպիսին է սովորույթը`տոնածառին փոխարինելու է եկել դոնդողը: Մարդիկ այն ոչ թե տանն են դնում, այլ բակում և ինչքան հնարավոր է մեծ:

Այս մոլորակում անց է կացվում Ֆուտբոլի աշխարհի առաջնություն: Բոլորի բակերում դոնդողները ֆուտբոլի գնդակի տեսք ունեն: Պատկերացնու՞մ եք,  գունավոր քաղաքում ամեն քայլափոխի հանդիպում ես մե՜ծ ու գունավոր գնդակների: Երբ մոտենում է ժամը12:00-ը, բոլորը դուրս են գալիս իրենց տներից, ողջ քաղաքում միանում է երաժշտությունը և բոլորն սկսում են պարել, երգել, ուրախանալ, ապա շնորհավորում են միմյանց ու համտեսում դոնդողե գնդակներից:

Ահա իմ պատկերացրած արտասովոր Ամանորը, այն էլ 2030 թվականին: