Լիլիթ Գևորգյան, 8-ի` չգիտեմ էլ որերորդ դասարան
Իսկ դուք գիտեք, որ մենք` մի խումբ 8-րդ դասարանցիներ արդեն ունենք մեր անհատական netbook-ները: Մի քանի օր է, ինչ անհամբեր սպասում էինք նրանց այցին, և վերջապես այսօր այդ օրն էր:
Կարծում եմ` բոլորս էլ շատ ուրախ էինք այս առիթով: Առավոտյան վերցրեցինք մեր netbook-ները, մի քանի ժամ շարունակ զբաղվեցինք դրանցով և Sky draiv-ով: Այնքան էինք ուրախացել, որ դասի ժամանակ աղմկում էինք, մեկս մյուսին netbook-ների հետ կապված հարցեր տալիս: Մենք այնքան էինք ոգևորվել, որ չնկատեցինք էլ ժամանակն ինչպես անցավ: Ես անհամբեր սպասում եմ վաղվա օրվան` տեսնես էլ ինչեր ենք սովորելու:
Իսկ հիմա, երբ ես ու իմ netbook-ը տանն ենք, ոչ մեկին չեմ թողնում անգամ դիպչել նրան: