Միջին դպրոց, ռուսերենի թարգմանչական խումբ
Նորմալ գոյատևելու համար մարդուն պետք է երեք հանգստյան օր, ոչ թե երկու: Այս եզրակացությանն են եկել ամերիկացի գիտնականներն անցկացված գիտափորձի արդյունքում: Գիտափորձին մասնակցել են հարյուր հիսունինը կին և տղամարդ, ովքեր աշխատանքային շաբաթվա ընթացքում քնում էին օրը չորս ժամ, իսկ շաբաթ ու կիրակի` տասը: Դրանից հետո գիտնականները գնահատել են փորձարկվողների վիճակը և եկել այն եզրակացության, որ անբվարար քնի բացասական հետևանքներն այդ մարդկանց մոտ չեն անհետացել: Մասնավորապես` նկատվում էին ուշադրության ցածր կենտրոնացում և հոգնածության բարձր մակարդակ: Որպեսզի ուղղվի այդ իրավիճակը, գիտնականները համարում են, որ կամ պետք է ավելացնել երրորդ հանգստյան օր, կամ էլ շաբաթ և կիրակի օրերին քնել տասնչորսական ժամ:
Ղեկավար՝ Մ.Չորեկյան, Հ.Ղազարյան