• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Նաիրի-2»

Մեդիաօլիմպիական առաջադրանք

5-12-րդ դասարանի սովորողներին

Վերջերս ինֆորմատիկայի ուսուցիչների մի խմբում խոսում էին, թե ով քանի տարեկան է: Նրանցից մեկն ասաց. «Ես այնքան մեծ եմ, որ «Նաիրի 2»-ով եմ աշխատել»:

  1. Ի՞նչ բան է «Նաիրի-2»-ը: Ի՞նչ տեղեկություններ կարող ես ներկայացնել դրա մասին:
  2. Փորձիր գտնել մարդկանց, ովքեր նույնպես աշխատել են «Նաիրի 2»-ով: Ներկայացրու նրանց կարծիքը, պատմությունները:
  3. Մոտավորապես ի՞նչ միջակայքում է նախադասությունն ասողի տարիքը: