Սպասված նորություն` վերջապես հայախոս օգտագործողների համար հասանելի է Windows 7 Լեզվային միջերեսի փաթեթի (LIP) հայկական տարբերակը:
Microsoft.com Ներբեռնման Կենտրոնից հայկական Windows 7 Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) ներբեռնելու համար սեղմեք այստեղ:
Խնդրում ենք հաշվի առնել, որ հայկական Windows 7 Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) տեղադրելու համար հարկավոր է Windows 7-ի անգլերեն տարբերակը:
Ներբեռնման Կենտրոնում այն հասանելի է և 32-բիթ, և 64-բիթ համակարգերի համար:
Հայկական Windows 7 Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) արտադրված է Public Sector-ի ֆինանսավորմամբ` որպես Տեղային Լեզվի Ծրագրի մաս:
Տեղայնացումը կատարվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) (վերահսկում), Բի Լայն ՍՊԸ-ի (թարգմանություն) և Logrus-ի (Ճարտարագիտության գծով ռազմավարական գործընկեր) կողմից: