• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարև

Բոյաջյան Ալինա

Բարև…առաջին հայացքից` մի սովորական բառ, իսկ իրականում` բառ, որը մենք օգտագործում ենք ամեն օր` ամեն  ծանոթ մարդու տեսնելիս ( նույնիսկ եթե մեզ տհաճ է որևէ մեկին բարև տալ, ինչպես ասում են` «Բարևն Աստծունն է»), ամեն ժամ…Զանգահարում ենք մեկին` ալո, բա՛րև Ձեզ…Մտնում ենք խանութ` բա՛րև Ձեզ…Բացիկ կամ նամակ գրելիս` բարև Ձեզ: Տխուր մի պահի բարևը  դիմացինին կարող է ուրախություն պարգևել: Փորձե՞լ եք փողոցով քայլելիս ծանոթ- անծանոթի  բարևել:   Չէ՞: Փորձե՛ք:

Բարև…Բարևով մեկի սիրտը կշահես, մյուսին կվիրավորես…Բարևով է անցնելու ողջ կյանքդ…Բառ, որը միշտ արդիական է, այն միշտ կա, դժվար թե այս բառը նորացվի կամ փոխվի, այն մեզնից անբաժան է լինելու. ..Չնայած կան շատ բարևներ` սրտանց կամ պարտադրված …Երանի՜ մեր բոլոր բարևները լինեն սրտից բխող… Հիմա իմ բարևն այդպիսին է..Հիմա մեր կայքի բարևն այդպիսին է…

ԲԱՐԵՎ ԿԱՐԴԱՑՈՂԻՆ