• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտե՞ք, որ...

* Այս տարի Մադագասկարի մայրաքաղաքում ոչ մի տոնածառ չպետք է դրվի: Քաղաքապետը տուգանք է սահմանել տոնածառի համար, որպեսզի կանխի անտառների ոչնչացումը աշխարհի ամենամեծ` չորրորդ կղզու վրա:

 * Ամերիկյան մի փոքրիկ քաղաքում տասներկու տարեկան մի երեխա չորս ժամ է անցկացրել մեկուսարանում այն բանի համար, որ ամանորյա նվերը նախօրոք բացել է և օգտագործել: Մայրը թույլատրել է, որ որդուն ձեռնաշղթաներ հագցնեն, որպեսզի նրան բարեկիրթ լինելու դաս տա:

*  Գերմանացիների 98%-ը տառապում է ամանորյա սթրեսից. շատերը Նոր տարին դիմավորում են գերլարված. կանայք` ամանորյա տոնը շատ գեղեցիկ դիմավորելու պատասխանատվության զգացումի պատճառով, իսկ տղամարդիկ` նվերներ փնտրելու նյարդայնության:

* Գերմանիայում տոնածառը միջին հաշվով 164 սանտիմետր երկարություն ունի:

* Գերմանիայում Ամանորին 2000 բանտարկյալների կներեն և ազատ կարձակեն: Դրանց կեսը Նորդռհայն-Վեստֆալենի բանտերից են: Բավարիան և Սաքսոնիան չեն մասնակցել համաներման գործընթացին:

* Քրիստոսի ծննդյան ճշգրիտ օրը դեռևս հայտնի չէ, քանի որ Փրկիչն ասում է. «Ես աշխարհի լույսն եմ»: Քրիստոսի ծննդյան օրը տոնում են դեկտեմբերի 25-ին. այդ օրը «լույսի» օրն է, որը քրիստոնեությունից առաջ իրականում հեթանոսական տոն էր:

                                                                                                            (շարունակելի)

 

Գերմաներենից թարգմանեց Լիլիթ Սարգսյանը

Ղեկավար` Նաիրա Սարգսյան