• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տասը պատվիրան` գործարարներին

Սույն պատվիրանները կազմել է Ռուս Ուղղափառ Եկեղեցին: Մոսկվայի համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Բ-ի կարգադրությամբ այն Սինոդի կողմից ներկայացվել է  որպես ուղեցույց ռուս գործարարներին:

1. Չմոռանալով հանապազօրյա հացը` պետք է հիշել հոգևորի մասին: Չմոռանալով անձնական բարեկեցությունը` պետք է հոգ տանել մերձավորի բարեկեցության, հասարակության և Հայրենիքի բարգավաճման համար:

2. Հարստությունն ինքանպատակ չէ: Այն պետք է անհատի և ժողովրդի համար ծառայի՝ արժանապատիվ կյանք ստեղծելուն:

3. Գործարար հարաբերությունների մեջ կուլտուրան, տրված խոստմանը հավատարիմ լինելն օգնում են  մարդուն և տնտեսությանը դառնալ ավելի լավը:

4. Մարդը մշտապես աշխատող մեխանիզմ չէ: Նա հանգստանալու, հոգևոր կյանքով ապրելու և ստեղծագործելու համար պետք է ժամանակ ունենա:

5. Պետությունը, հասարակությունը, գործարարները պետք է միասին հոգան աշխատող մարդու արժանապատիվ կենսակերպի և հատկապես նրանց համար, ովքեր չեն կարողանում հանապազօրյա հաց վաստակել:

Տնտեսվարությունը պատասխանատվություն է հասարակական գործունեության հանդեպ:

6. Աշխատանքը չպետք է խեղի և սպանի մարդուն:

7. Քաղաքական և տնտեսական իշխանությունները պետք է բաժանված լինեն իրարից: Բիզնեսի մասնակցությունը քաղաքականությանը և հասարակական կարծիքի ձևավորման գործին պետք է լինի թափանցիկ և բաց:

8.Ուրիշի գույքը յուրացնելով, հասարակության ունեցվածքը վատնելով, աշխատողին չվարձատրելով, գործընկերներին խաբելով` մարդն անցնում է բարոյականության սահմանը, վնասում և իրեն, և հասարակությանը:

9. Մրցակցության պայմաններում չի կարելի ստել և վիրավորել, շահարկել դիմացինի զգացմունքները և թերությունները:

10.Պետք է հարգել սեփականության ինստիտուտը` սեփական գույքի օգտագործման և տնօրինման իրավունքները: Բարոյական չէ նախանձել մերձավորի բարեկեցությանը, ոտնձգություն անել նրա ունեցվածքի նկատմամբ: