• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր տարվա հեքիաթ

Ֆրանսերենից թարգմանեց Հարությունյան Էլեոնորը, 8.5 դաս.

Մի փոքրիկ քաղաքում ապրում էր մի աղքատ ընտանիք: Ընտանիքում կար յոթ երեխա: Նոր տարվա նախօրեին հայրիկը անտառում տեսավ մի գեղեցիկ եղևնի:

«Ի~նչ գեղեցիկ եղևնի է»,-մտածեց աղքատ ընտանիքի հայրը և եղևնին տարավ տուն:

Երեխաները տեսնելով եղևին` ուրախացան ու ցանկացան զարդարել այն, բայց … խաղալիքներ չունեին: Հայրիկը նույնպես տխրեց, ու եղևնին դրեց տանիքում: Այնտեղ շատ սարդեր կային: Գիշերը սարդերը բարձրացան եղևնու վրա` թողնելով մոխրագույն մետաքսե երկար թելեր: Առավոտյան, երբ հայրիկը բարձրացավ վերև, տեսավ, որ եղևնին կեղտոտ է : Հայրիկը զայրացավ, այդ պահին ներս մտավ մի փոքրիկ փերի և ասաց.

-Մի' զայրացիր, ես կօգնեմ քեզ:

Փերին իր կախարդական փայտիկով հարվածեց եղևնուն, ու կեղտոտ թելերը փոխվեցին ոսկեգույն ու արծաթագույն փայլերի:

Հայրիկը երջանիկ էր, նա տոնածառը տարավ երեխաների սենյակ: Երեխաները ուրախությունից սկսեցին թռչկոտել` երգելով և պարելով տոնածառի շուրջ:

Աղբյուր` «Bon voyage 2», ֆրանսերենի դասագիրք

Խմբագիր` Նունե Մովսիսյան