• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դեկտեմբերի 24-ը

Պատրաստեց՝ Միրզոյան Մարիամը, 8-4 դասարան

Թողարկիչ՝ Շամիրամ Պողոսյան

Այսօր մեր հիանալի օրը սկսեցինք տողանով: Այն վարում էին արհեստագործականի սովորողները: Նրանք մեզ ցուցադրեցին շատ նյութեր: Այսօր  նաև մի չքնաղ աղջկա  ծնունդ էր: Շնորհավորում եմ նրան: Տողանը վերջացնելուց հետո սկսվեցին մեր արկածները:

Մենք` մի խումբ 8-րդ դասարանցիներով, ընկեր Շամիրամի հետ գնացել էինք 5D-ով ֆիլմ նայելու: Հասանք տեղ: Երեքական խմբերով մտնում էինք ներս և նայում դռնից դուրս եկող երեխաների ասած «շատ վախենալու մուլտֆիլմը»: Հերթը հասավ մեզ:

Շատ վախենալով մտանք ներս, քանի որ բոլորը ասում էին, թե վախենալու է: Ճիշտ է, մեր նստարանը անընդհատ շարժվում էր, և դա էր վախենալու: Մուլտը սկսեց: Ամեն ինչ հիանալի էր մինչև այն պահը, երբ եկավ  սարսափելի կենդանին: Մենք գտնվում էինք անտաում, մեկ քամի էր, մեկ՝արև:

Մուլտը վերջացավ: Մենք դուրս եկանք այդ սենյակից և գնացինք տարբեր խաղեր խաղալու: Այնտեղ շատ էին խաղերը, բոլորս էլ շատ ուրախ էինք: Հետո գնացինք պիցցա  ուտելու:

Մի լավ զվարճանալուց հետո վերադարձանք դպրոց, պարեցինք, լսեցինք Ռազմիկի, Գառնիկի երգերը և գնացինք տուն:Շատ լավ օր էր: