• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լողավազանն էլ բաց է երեխաների համար

Այսօր մեր կրթահամալիրի տարբեր դպրոցներում  տեղի ունեցան լողավազանների բացման արարողությունները: Մենք էլ որոշեցինք  գնալ Գեղարվեստի դպրոց: Արդեն ժամը 12-ին բոլոր երեխաները հագել էին  իրենց լողազգեստները և ահամբերությամբ սպասում էին, թե երբ են լողալու: Սկզբում  երեխաները պարեցին ու երգեցին, իսկ  հետո էլ սկսեցին ջրով խաղալ  ու լողանալ: Չնայած նրան, որ ջուրը սառն էր, երեխաները  բոլորովին էլ չէին ուզում լողավազանից դուրս գալ: Այնքան ուրախ  և ոգևորված էին լողանոում, որ նույնիսկ մենք էլ  ցանկացանք լողալ: Ափսոս, որ լողազգեստ չունեինք: Մի խոսքով,  ուրախ տրամադրությունը նաև փոխանցվել էր Գեղարվեստի դպրոցին: Օրն իրոք հիանալի էր: