ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
Երեխաները մեզ մեր անցյալն են հիշեցնում: Փոքր երեխայի հետ մեզ երիտասարդ ենք զգում, մեծի հետ մտածում, որ տարիներն աննկատ սահում են, անցնում: Երեխաները մեր ներկան են ծաղկեցնում, պարուրում հոգեթով երջանկությամբ, վաղվա հույսով ապրեցնում: Երեխաները մեր և իրենց ապագան են կերտում: Նրանք մեր կյանքի անուշաբույր ծաղիկներն են, մեր կողքի սովորական ու անսովոր հրաշքները, նրանք ամենամեծ գանձն են, որ երբևէ պարգևել է Աստված: Ով գիտի, թե մեր կողքին ապրող այդ սովորական հրաշքները վաղը ինչ նոր մոլորակ կհայտնաբերեն, ինչ չասված խոսք կասեն գիտության ասպարեզում, ինչ չերգած երգեր կերգեն, ու չբացահայտված անհայտներ կգտնեն: Երեխայի մատղաշ հոգու վրա դրոշմվում է այսօրը և ապագան դարձնում այսօրվա տպավորությունների հուշեպսակը: