• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարզապայքարում ենք

Թենիսը կրթահամալիրում թեժ մրցապայքար է հրահրում ոչ միայն սովորողների, այլև կրթահամալիրի դասավանդողների շրջանում: Վերջին տվյալներով Արթուր Բլեյանը լուրջ մարտահրավեր էր նետել մարզիչ Ռուբիկ Բաղդասարյանին:

Սպորտային մթոլորտը օրեցօր շիկանում է: Արթուր Բլեյանի վարպետության դասերը դրական արդյունք տվեցին. Ռուբիկ Բաղդասարյանը վերջին մրցումներում արդեն լուրջ դիմադրություն է ցուցաբերում: Շարունակվում են ճամբարային օրերը, և շարունակվում են մրցումները:

Հաջորդ սպորտային պարապմունքը ֆուտբոլն է: Կարծում եմ, որ Ռուբիկ Բաղդասարյանն այս մարզաձևում ևս իր ընդունակությունները կդրսևորի նույն կերպ, ինչպես թենիսում: Հաջողություններ քեզ, ընկեր Ռուբիկ:

Շնորհակալ եմ Աշոտ Բլեյանին, որ այսօր կրթահամալիրն ունի այդպիսի ընդունակ և շուտ ըմբռնող մարզիչներ:

Մրցումները շարունակվում են:     

Արթուր Բլեյան