• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիեզերական ճամբար Իզմիրում

Աշխարհում կա 5 տիեզերական ճամբարներ` Թուրքիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ճապոնիայում: Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը մասնակցելու ենք Թուրքիայում կայանալիք Իզմիրի տիեզերական ճամբարին: Ճամբարի հիմնադիրը Կայա և Մարի Տունսերներն են: Այն ստեղծվել է 2000 թվականին:

Ճամբարի նպատակն է շփում հաստատել տարբեր ազգերի միջև, ինչպես նաև հնարավորություն տալ տեսնելու և ուսումնասիրելու տիեզերքը: Այն երեխաների մեջ խորացնում է շփման, թիմային աշխատանքի և ինքնուրույնության հմտությունները:  

Թուրքիայի ճամբարը Էգեյան ծովի շրջանում է, Իզմիր քաղաքի Գազիեմիր թաղամասում: Իզմիրի բնակչությունը 3 մլն է: 10 տարիների ընթացքում մասնակցել են ավելի քան 65.000 չափահասներ և երեխաներ աշխարհի 40 երկրներից:

Այս տարի Իզմիրի տիեզերական ճամբարում Հայաստանը կներկայացնեն «Կրթասեր» կազմակերպության «Տիեզերք» ակումբի 12 սովորողները, ովքեր այդ առթիվ հայտարարված բաց մեդիաառաջնությանը միջոցով են ընտրվել:

Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու համար այսօրվանից մինչև ճամբարի սկիզբը մասնակիցները անցնելու են խորացված խոսակցական անգլերեն, թուրքերեն, երգ, պար, բնագիտական առարկաներ:

Եկեք հաջողություն մաղթենք ինքներս մեզ, որպեսզի կարողանանք մեր ակումբը և մեր հայրենիքը բարձր մակարդակով ներկայացնել ամբողջ աշխարհին: