• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույն, Գեղարվեստ

Ղարագյոզյան Գայանե, 7-2 դասարան

Ղեկավար` Աննա Էլնազարյան

 Տպավորություններս շատ մեծ են: Ներս մտնելուն պես հասկացանք, որ նոր տարվա տրամադրությունն ու շունչը իշխում է ամենուր, և որ ամեն ինչ հետաքրքիր և յուրահատուկ է լինելու: Սկզբում երեխաները բակում խարույկ էին վառել և փոքրիկ պարկերը նետում էին խարույկի մեջ` ճանապարհելով այն վատը, որը կար հին տարում և սպասելով հաջող ու առատ նոր տարվան: Հետո մտանք տոնական ու գունավոր սրահը, որտեղ երգում էինք ամանորյա ուրախ երգեր, պարում այդ հիասքանչ երգերի տակ: Հաճելի էր նորից մանուկ լինելը և խառնվելը նրանց ուրախ երգ ու պարին: