• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Pink Floyd»-ի երգով կնկարահանվի ֆիլմ…

Պրոդյուսեր Էնդի Հերաիսը, որը «Թագուհի» ֆիլմի հեղինակն է, որոշել է նկարահանել նոր ֆիլմ որի հիմքում ընկած է «Pink Floyd»-ի «Another Brick in the Wall» երգը: Ինչպես պարզաբանում է     «Deadline»-ը, նախագիծը հայտնի Ալեն Պարկերի «Պատ»-ի կրկնօրինակը չի լինի. այս կինոնկարում կխոսվի որևէ դասարանի ու երգի ուսուցչի մասին, որոնք պատրաստվում են կատարել «Pink Floyd»-ի կոմպոզիցիան մի հայտնի միջոցառման ժամանակ: Անձամբ Հերիսն իր նախագիծը համարում է ինչ-որ մի բան, որն ընկած է «մահացած պոետների հասարակության» և «ռոքի դպրոցի» միջև: Նախագծի վրա աշխատելու ժամանակացույցը դեռ հաստատված չէ, հայտնի չէ նաև, թե ով կգրավի ռեժիսորի աթոռը:
Ռուսերենից թարգմանեց Երեմյան Լիլիթը, 10-5 դաս.
Ղեկավարՙ Մանուշակ Չորեկյան
Խմբագիր և թողարկիչՙ Մարգարիտ Սարգսյան