• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատրաստվում ենք Էկո-մրցույթին

Արդեն երեք շաբաթ է, ինչ մենք՝ «Էկո-մրցույթի» հաղթողներս, գնում ենք անգլերենի պարապմունքների, որը դասավանդում է ընկեր Արևիկը: Մենք հարստացնում ենք մեր անգլերենի բառապաշարը, անում ենք թարգմանություններ էկոլոգիայի մասին, ինչպես նաև ամրապնդում և կրկնում ենք մեր անցածը: Աշխատում ենք երկու խմբով, քանի որ գիտելիքները հավասար չեն, և հուսով ենք, որ մինչև մրցույթ մեր անգլերենի գիտելիքները կհավասարվեն:
 Վերջերս Վրաստանից մեզ ուղարկեցին Երիտասարդ էկոլոգների միջազգային մրցաշարի հարցերը, որը ավելի համակարգեց մեր աշխատանքները:

Դասերը շատ հետաքրքիր են ու արդյունավետ, և մենք պարտաճանաչ կերպով հաճախում ենք, հասկանալով, որ Վրաստանում ներկայացնելու ենք Հայաստանը: