Աշոտ Տիգրանյան
Անսուրբ երրորդությունը` կեղծիք, անարդարություն, անտարբերություն, բարգավաճորեն հաստատվեց սուրբ երրորդության եկեղեցու կամարների տակ: Քրիստոսի տանը կրկնվեց հայոց երրորդ հանրապետության ընտրա-սոցիալական իրականությունը: Իսկ ընդամենը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագ դպրոցների գիտակների թիմերի մրցախաղն էր:
«Խորաթափանց» ընթերցողն անմիջապես կմտածի, որ սույն արձագանքը պարտվող կողմի մաղձի գրավոր նյութականացումն է: Սակայն «ոտքերը սառը ջուրը դնելը» արտահայտությունը հենց այդպես մտածողների համար է: Արդար պայքարի դեպքում էլ հաղթողը մենք չէինք լինելու, որովհետև մեր պատանյակներին գայթակղել էին գոռոզության և ինքնասիրահարվածության մեղքերը:
Չհիշեմ հովվի և հոտի առնչակցությունների մասին ասույթները: