• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հակառաբիզները ներկայացնում են

Լիլիթ Գևորգյան, 8.5 դաս.

Կայքում կարդացինք տղաների մասին գրված «Տղաներ, մի վախեցեք մեզնից..» նյութը: Վիկայի ու Մերիի նյութը մեզ շատ դուր եկավ, և հաջորդ օրը մենք որոշեցինք միանալ ու մի թիմ կազմել: Խմբի անունը դրեցինք «Հակառաբիզ» :

 Մեր խմբում ընդգրկված են Վիկան, Մերին, Աստղիկը, Վահեն, Նարեկը, Արեգը, Սևակը: Ցանկացողներին սիրով հրավիրում ենք դառնալ մեր խմբի անդամ:

Մեզ համար շատ հետաքրքիր էր իմանալ մեր սովորողների և ուսուցիչների կարծիքը ռաբիզների մասին: Դրա համար որոշեցինք շրջել դպրոցով մեկ ու հանդիպողներից փորձել իմանալ, թե ինչ վերաբերմունք ունեն նրանք ռաբիզի մասին, մերոնք ինչ երաժշտություն են սիրում լսել և այլն: Մեզ համար իսկապես հետաքրքիր էր այդ մասին իմանալը: Օրինակ` պարզեցինք, որ ընկեր Արտակը մեր դասարանի Վահեի նման ռոքի սիրահար է, իսկ ընկեր Տիգրանյանը ռաբիզ լսող ընկերներ չունի:

Վերջում կասեմ`սա դեռ սկիզբն է: