• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խոսող թութակը

Անգլերենից թարգմանեց Նարեկ Սահակյանը, 7-3 դաս.

Մի կին խոսող թութակ էր ուզում գնել: Նա գնաց կենդանիների խանութ և սեփականատիրոջը հայտնեց իր պահանջները։ Սեփականատերն ասաց, որ ունի խոսացող թութակներ: Հետո ցույց տվեց թութակներին։ Ավելի ուշ նա բացատրեց.

-Տիկին, եթե դուք քաշեք այս թութակի ձախ ոտքը, նա կասի`բարև, ինչպե՞ս ես, եթե քաշեք աջ ոտքը, կասի` ես լավ եմ, շնորհակալություն։

Այդ ժամանակ տիկինն ասաց.

-Իսկ ի՞նչ կլինի, եթե ես քաշեմ նրա երկու ոտքերը միասին։

-Ինչ պիտի լինի, ես կընկնեմ իմ թառից, այ հիմար կին,-ասաց թութակը։

Աղբյուր` kidsfront.com