• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախատոնական ճամփորդություն

Դեկտեմբերի 21-ին մենք` վեցերորդցիներս, հինգերորդցիների հետ միասին ուղևորվեցինք Էջմիածին: Որոշել էինք մտնել յոթ եկեղեցի: Առաջինը Սուրբ Հարություն եկեղեցին էր, որտեղ քահանան մեզ պատմեց` որպես քրիստոնյա, մեզ ինչպես պետք է պահենք:

Պատմեց նաև Ս. Ծննդյան տոների հետ կապված պատմություններ, հետո Հայր Մերն ասացինք, ու հերթով բոլորս նրա օրհնությունը ստացանք: Եղանք Մայր տաճարում, Ս. Աստվածածին, Շողակաթ եկեղեցիներում, իմացանք` ինչու է կոչվում Շողակաթ: Մտանք Ս.Գայանե, Ս. Հռիփսիմե եկեղեցիներ, վերհիշեցինք ավանդությունները Գայանե, Հռիփսիմե կույսերի, Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի մասին: Վերադառնալիս մտանք Զվարթնոց, որը կառուցվել էր հատուկ զվարթունների/հրեշտակների/ համար: Չնայած այն ավերված է, բայց միևնույն է, գեղեցիկ էր: Մինչ ճամփորդությունը մենք հետաքրքրվել էինք Ս.Ծննդյան, Ամանորի տոներով և պարզել, որ միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին է հավատարիմ մնացել հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին: Մենք` հայերս, Ս.Ծննդյան տոնը նշում ենք հունվարի 6-ին, իսկ կաթոլիկները այդ տոնը նշում են դեկտեմբերի 25-ին: Պարզվում է, որ դեկտեմբերի 25-ին հռոմեացիները նշել են արևի պաշտամունքին նվիրված տոնը, և միայն 336թվ-ին այդ օրը հռչակվեց Քրիստոսի ծննդյան տոն:

Մաղթում ենք անսահման ճափորդություններ, միշտ ժպտացեք միմյանց, լավը ցանկացեք իրար, վառվռուն, պայծառ, գեղեցիկ վայրկյաններ բոլորիդ:

Հայկ Բլեյան, Արարատ Մեդոյան, 6-1 դասարան, Նոր դպրոց