• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բնասերի դպրոց» ուսումնական կենտրոնի աշխատանքների կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 10-212

Ղեկավարվելով կրթահամալիրի կանոնադրության կետ 15, 26, 43-ով.

  1. կրթահամալիրի «Բնասերի դպրոց» ուսումնական կենտրոնի (այսուհետ` Կենտրոն, ղեկավար` Կարո Մանդալյան) 2010-2011 ուսումնական տարում տրամադրել օգտագործման արհեստագործական ավագ դպրոցի ներքին բակը, շենքի ձախակողմյան մասնաշենքի 1-ին հարկի տարածքը (144 մ քառ.), ջերմոցային տնտեսության տարածքը (հասցեն` Ա. Բաբաջանյան 38/2) իր շինություններով:
  2. Կարո Մանդալյանին ճանաչել Կենտրոնի գույքի համար նյութական պատասխանատու:
  3. Հանձնարարել Կարո Մանդալյանին մինչև 2011թ. հունվարի 15-ը ներկայացնել Կենտրոնի 2011թ. զարգացման ծրագիրը` առավելագույն չափով նախատեսելով սովորողների մասնակցությունը:
  4. Հանձնարարել Ռուդիկ Սահակյանցին և Գրետա Պողոսյանին երեք օրվա ընթացքում կատարել Կենտրոնի գույքի ընդունում-հանձնում` նախապատրաստելով օտարման ենթակա իրերի, սարքերի ցուցակը:


Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան