• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընտրությամբ գործունեության հաշվետվություն

Դպրոց-պարտեզ

Ղեկ.` Սուսաննա Տեր-Հարությունյան

Այսօր Դպրոց-պարտեզում ընտրությամբ գործունեության հաշվետվությունների օր էր: Իրենց հաշվետվությունը ներկայացրեցին ֆիզկուլտուրա դասընթացն ընտրած սովորողները, ովքեր մեզ զարմացրեցին իրենց տպավորիչ ելույթով:

Ընտրությամբ  ֆիզկուլտուրայի   դասերին  մենք զբաղվում  ենք    մարմնարզական, ակրոբատիկ   և    գեղարվեստական  մարմնամարզության  վարժություններով: Բոլորը     միասին անվանում  ենք  ընդհանուր  մարմնամարզություն:          

Ընտրությամբ  ֆիզկուլտուրան  անցկացվում  է այսպես.  դասի  առաջին  10-15րոպեն            կատարում ենք վազք, նախավարժանք,տաքացնում ու  բացում     ենք մկանները,    հետո  անցնում  ընդհանուր  մարմնամարզությանը:Դասի  վերջին  10րոպեն  կատարում  ենք   ուժային  վարժություններմկանների  զարգացման  համար:  ՈՒժայինները  կազմակերպվում են նաև  խաղերի  ձևով:Աշակերտներին  ցուցաբերվում է անհատական մոտեցում`ըստ  իր  ունակությունների:Կանաշակերտներ,որոնց կեցվածքը  չի  համապատասխանում  մարմնամարզությանը  ևնրանք  դժվարանում  են  կատարել  ծրագրին  համապատասխան  վարժությունները:Այդ  աշակերտների  հետ մարմնամարզությունը  անցկացվում  է  խաղի   ձևով:Կան  աշակերտներ,որոնք  գեր են:Նրանց հետ  անցկացնում  է  ակտիվ  ֆիզկուլտուրա:  Եվ  կան աշակերտներ,որոնք  ունեն  համապատասխան   կեցվածք  և   սիրով  են  զբաղվում    մարմնամարզությամբ  ու  հասել  են  զգալի   հաջողությունների:Այս աշակերտները   լիովին    կատարում են  ծրագիրը   և   դեռ  ավելին:

Դժվարություն  են  ներկայացնում  այն   երեխաները,որոնք ցածր   դասարանում   ունեցել   են  ուրիշ  ընտրություն   և  միայն  բարձր  դասարանում  ընտրում  են  ֆիզկուլտուրա  ու  չեն   հասցնում  ծրագրի  լիարժեք  կատարումը:Նրանց  նույնպես  ցուցաբերվում  է  անհատական  մոտեցում:

Լավագույնները    մասնակցում    են  ցուցադրմանը: