• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ ծնունդը և Քրիստոսի գալստյան պսակը

«Ամանորյա հրաշքներ» շարքից
Գերմաներենից թարգմանեց Ժաննա Հարությունյանը
11-5 դասարան

Չորս մոմեր էին վառվում ծաղկեպսակի վրա: Խաղաղ էր: Այնքան խաղաղ, որ կարելի էր լսել, թե ինչպես են մոմերը խոսում: Առաջին մոմը հառաչեց և ասաց. «Իմ անունը խաղաղություն է: Իմ լույսը վառվում է, բայց դա ոչ ոքի անհրաժեշտ չէ»: Եվ այդպես նրա լույսը գնալով փոքրացավ ու մարեց:

Երկրորդ մոմը  կայծկլտաց ու ասաց. «Իմ անունն է հավատ, բայց ես ավելորդ եմ: Մարդիկ Աստծո մասին ոչինչ չեն ուզում իմանալ: Այլևս իմաստ չունի, որ ես վառվեմ»: Այդ պահին մի քամի ներխուժեց սենյակ, և մոմը հանգավ:

Ցածրաձայն և շատ տխուր սկսեց խոսել երրորդ մոմը: «Իմ անունն է սեր: Ես այլևս ուժ չունեմ վառվելու: Մարդիկ ինձ արհամարհում են: Նրանք միայն իրենց են նկատում և ոչ մյուսներին, ում պետք է սիրեն»: Եվ մի վերջին առկայծումով այս մոմն էլ մարեց:

Այդ ժամանակ մի երեխա սենյակ մտավ: Նա նայեց մոմերին և ասաց.
-Բայց դուք պետք է վառվեք, ոչ թե մարեք:
Եվ նա սկսեց լաց լինել: Այդ պահին չորրորդ մոմը սկսեց վերջապես  խոսել: Նա ասաց. «Մի՛ վախեցիր: Քանի դեռ ես վառվում եմ, մենք կարող ենք նորից վառել մյուս մոմերը: Իմ անունն է հույս»:

Ղեկավար` Նաիրա Սարգսյան
Խմբագրեց Հ.Ղազարյանը