• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կիևում ցուցադրվեցին « բրազիլացի Վան Գոգի» աշխատանքները…

Վերջերս Կիևի քաղաքային «Լավրա» արվեստի պատկերասրահում տեղի ունեցավ ուկրաինական ծագում ունեցող բրազիլացի նկարիչ` Միգել Բակունի «Վերադարձ ակունքներին» ռետրոսպեկտիվ /հետադարձ/ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի մշակույթի և տուրիզմի նախարարության լրատվամիջոցը, ցուցահանդեսը կանցնի ուկրաինացիների ներգաղթը Բրազիլիա 120-ամյակը նշելու շրջանակներում: Էքսպոզիցիան նվիրված է նկարչի 100 ամյակին, որը նշել են անցյալ տարի և ընդգրկում է նրա ստեղծագործական կյանքի 30 տարին: Նկարչիՙ ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների մեջ կան «կուրիտիբա» ժանրի լանդշաֆտներ, ծովային տեսարաններ, երկու ինքնանկար, ինչպես նաև գրաֆիկայի շարք: Միգել Բակունն իր արվեստում կարողացել է համատեղել էքսպրեսիոնիզմը, իմպրեսիոնիզմը և սյուռեալիզմը: Ավելի ուշ նկարիչը անդրադարձել է կրոնական թեմաներին և վերացականությանը: Գույնի հետ աշխատելու յուրահատուկ կարողության համար նրան անվանում են «բրազիլական Վան Գոգ»:
Նյութը ռուսերենից թարգմանեց
Սիսակյան Քնարիկը, 10-5 դաս.
Ղեկավարՙ Մանուշակ Չորեկյան
Խմբագիր և թողարկիչՙ Մարգարիտ Սարգսյան