• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորյա ծիսական ուտեստներ

Նունե Մովսիսյան

 

Լոբով աղցան

Ամանորյա սեղանի զարդն էր լոբին` իր տարատեսակներով հանդերձ: Լոբին իր պատյանով նման է ընտանիքի, իսկ հատիկը` սաղմն է, էմբիրոնը` կրկին նորացվող կյանքի և հավերժության գաղափարը: Խեթերը լոբին կապում էին աչքի լույսի հետ և իրենց մոգական ծեսերում լոբով շփում էին աչքերը` միաժամանակ լոբուն նվիրված բանաձևեր արտասանելով:

Բաղադրատոմս

Կարմիր լոբի 80գր., սոխ25 գր., արևածաղկի ձեթ` 15 գր., քացախ`15 գր., աղը, պղպեղը, համեմը և մաղադանոսն ըստ ճաշակի:
Լոբին խաշել, ջրքամել: Վրան ավելացնել կտրատած սոխ, մնացած բանջարեղեններն ու համեմունքները:Սիսեռ, հոնի չիր, ընկույզ, աղ, չամիչ, ալյուր, ջուր, հիլ:

Սիսեռից գնդիկներ

Սիսեռը նախօրոք թրջում են և գոլ ջրում պահում որոշ ժամանակ, որից հետո ձեռքով շփում են և միջուկն անջատում հաստ կեղևից: Եփում են 10-15 րոպ ե և կրկին նույն գործողությունը կատարում: Կեղևը միջուկից անջատելուց հետո սիսեռը մսաղացով աղում են, վրան ավելացնում կորիզներից անջատված հոնի չիր/նախապես թրջել գոլ ջրի մեջ/, ընկույզի ծեծած միջուկը, քիշմիշ, աղ, հիլ: 2 ճաշի գդալ ալուրը բովում և քիչ ջրով բացում են ու եփված այդ թանձր խյուսը լցնում սիսեռի վրա: Լավ խառնելուց և սառեցնելուց հետո այդ զանգվածից պատրաստում են կոլոլակներ: Մատուցել իս կոլոլակները շարում են տափակ սկուտեղի վրա, համեմում կանաչիով: Արևմտյան Հայաստանում օգտագործում են նաև թահին և լիմոնի հյութ:

Խոշաբ, չամչարակ

Սալորի չիր 25 գր., թթի չիր 25 գր., ծիրանի չիր 25 գր., չամիչ 20 գր., շաքարավազ 10 գր., դարչին ըստ ճաշակի:
Նշված մթերքները լվանալ, խառնել իրար, ավելացնել տաք ջուր և եփել 20-25 րոպե, ապա ավելացնել շաքարավազ և դարչին: Թույլ կրակի վրա եփել մինչև եռալը: Մատուցել սառը վիճակում:

Կաղանդ անուշ

500 գր., ընկույզի միջուկ, 700գր. մեղր: Մեղրը հարելայնքան, որ սպիտակի: Ընկույզի միջուկը խաշել, մաքրել, մանրացնել և բովել մինչև ոսկեգույն դառնալը, խառնել հարած մեղրին:

 

Աղբյուր`«Հայկական խոհանոց»,

www. Գիտելիք. am, www. Arocom.do. am