• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հորինում է 2-1 ջոկատը

Զիզի-բիզիների թագավորությունը

Լինում է, չի լինում, զիզի-բիզիների թագավորություն է լինում: Այն գտնվում էր Լապլանդիայում: Այնտեղ կային տարբեր տեսակի բնություններ, խոտեր, նեղ փողոցներ, մեքենաներ, աղբանոցներ, զուգարաններ, մարդիկ, փուչիկներ ու մազերը հյուսելու գործարան:

Այդ թագավորությունն այնքան էլ սովորական չէր: Այդտեղ միշտ մութ էր, կարծես` տիեզերքում լինեին: Այդ երկրի երեխաներին տանում էին հատուկ լվացվելու գործարան ու լողացնում էին: Քաղաքի շները թռչում էին, գորգերը թռչում էին, շենքերը թռչում էին ու մարդիկ ստիպված օդապարիկով էին  տուն հասնում: Իսկ քաղաքի աղբամանները թռչում էին տաք երկրներ:

Շատ անսովոր էր ամեն ինչ: Մարդիկ նստում էի ձիու վրա, հարվածում էին ձիու ոտքին ու այն թռչում էր: Իսկ խանութ մտնելուց առաջ բռնակ էին վերցնում, նոր ներս էին մտնում:

Շատ անսովոր թագավորություն էր: Այնքան տաք էր այդ երկրում, որ մարդիկ պառկում էին սառը ջրի մեջ: Խմելու ջուրն այնքան տաք էր, որ լճից էին ջուր խմում:

Մի օր այդ քաղաքում երկրաշարժ տեղի ունեցավ ու ոչ մի զիզի-բիզի չվնասվեց, միայն հոսանքի լարերը  խափանվեցին: Շինարարները արագ վերանորոգեցին ու ամեն ինչ  ընթացավ իր հունով:

Հորինեց 2-1 դասարանը