• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ա՜յ քեզ տարեդարձ...

Այսօր մեր դպրոցում իսկական տոն էր: Մենք նշում էինք մեր շատ սիրելի ընկերոջ` Արտյոմի ծննդյան տոնը: Շաբաթ օրը, ապրիլի 16-ին, լրացավ նրա ութ տարին: Արտյոմի մայրիկը, մեր ամենուրախ և ժպտերես Նարինե մորաքույրը, բոլորիս անմոռաց տոն նվիրեց: Մենք շքեղությունից և ուրախությունից կորցրել էինք գլուխներս: Կարծես բոլորիս ծննդյան օրերը միասին տոնեինք: Այս գունեղ, երջանիկ և ,,համեղ,, օրը դեռ երկար կհիշենք: