• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քրիստոսի Գալստյան օրացույց

Գերմաներենից թարգմանեց Ժաննա Հարությունյանը
11-5 դասարան

Որքան մոտենում է Սուրբ Ծնունդը, այնքան անհամբեր են դառնում երեխաները: Որպեսզի անհամբեր սպասումը կարճ թվա, Գերմանիայում 19-րդ դարի վերջում ստեղծեցին Քրիստոսի Գալստյան օրացույցը: Այստեղ խոսքը գունավոր ստվարաթղթի մասին է, որի վրա 24 փոքրիկ պատուհաններ են բացվում, դեկտեմբերի 1-ից 24-ը՝ օրական մեկ հատ: Այս փոքրիկ պատուհանների մեջ կրոնական թեմաներով նկարներ են պատկերված:
Այսօր գերմանախոս շրջանակներում կարելի է գնել ամենատարբեր օրացույցներ: Դրանցից մի քանիսի վրա պատկերված են զվարճալի հերոսներ, կենդանիներ կամ հեքիաթային կերպարներ: Մյուսները լցված են կոնֆետներով, շոկոլադով կամ փոքրիկ խաղալիքներով: Ամենամեծ հաճույք պատճառում է, սակայն, օրացույցը պատրաստելու գործընթացը: Դրա հետ մեկտեղ կարելի է փայտի փոքրիկ կտորները իրար սոսնձել` տոնածառի տեսք հաղորդելով և դրա մեջ նվերներ լցնել կամ կտորից փոքրիկ պարկեր իրար ամրացնել կամ… Երևակայությունն այստեղ սահմաններ չունի:
 
Ղեկավար`Նաիրա Սարգսյան
Խմբագրեց Հ.Ղազարյանը