• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջնակարգ կրթությունը Շվեյցարիայում

Շվեյցարիայի յուրահատկությունը նաև այն է,որ այդ երկրին, ինչպես ոչ մի այլ մեկին, բնորոշ են բազմամշակութայնությունը և բազմալեզվությունը: Ստացվում է, որ բոլոր կողմերից լեռներով խեղդված այդ մի թիզ հողի վրա կողք կողքի  ապրում են ամենատարբեր մշակույթի մարդիկ, ովքեր խոսում են տարբեր լեզուներով:
Շվեյցարիան կազմված է 20 կանտոնից (Շվեյցարիայի վարչատարածքային միավոր) և 6 կիսականտոնից, որոնք էլ մտնում են 3 մեծ խմբերի մեջ` գերմանախոս (Բազել, մայրաքաղաք Բեռն և գործարար կենտրոն Ցյուրիխ), ֆրանսախոս (Ժնև, Լոզան) և իտալախոս (Լոկարնո և Լուգանո): Դրա հետ մեկտեղ հարավում կա բնակչության  մի փոքրիկ մաս, որը գործածում է ռետոռոմանական լեզուն. սա  առաջին պետական պաշտոնական լեզուն էր: Համապատասխանաբար,երկրում կա 4 պետական լեզու,և շվեյցարացիների մեծ մասը այս կամ այն կերպ խոսում է այդ բոլոր լեզուներով:
Շվեյցարիային բնորոշ ինտերնացիոնալիզմն ու կոսմոպոլիտիզմը ազդել են նաև կրթական համակարգի վրա: Հատկապես այդ երկրում առաջինը  բացվեցին միջազգային դպրոցներ և համալսարաններ, ինչպես նաև  ստեղծվեցին առաջին միջազգային կրթական ծրագրերը (օրինակ` International Baccalaureate):