• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երևան քաղաքի պատմության թանգարանում

 

Մենք ավտոբուսով գնացինք Երևան քաղաքի պատմության թանգարան: Թանգարանում մենք տեսանք նախկին Երևանի հատակագիծը, տեսանք քարանձավ, որտեղ առաջ մարդիկ էին ապրել, տեսանք գավաթներ, գինիներ ու կոնյակներ և էլի շատ հետաքրքիր բաներ: Ինձ հետաքրքրեց այն քարանձավը, որտեղ մարդիկ էին ապրել, Երևանի ամրոցը, որը հիմա չկա, այն արկերը, որոնցով հայերն ու ռուսները գրավեցին Երևանի ամրոցը պարսիկներից: Ինձ հետաքրքրեց նաև մի հայելի, որը տեղադրված էր մի մարդու տանը: Այդ հայելին ինձ դուր եկավ, որովհետև դրա վրա գծեր էին քաշված, և երբ նայում էի հայելու մեջ, ինձ տեսնում էի շերտերի բաժանված: Ինձ զարմացրեց Երևանի ամրոցը: Զարմանալի էին նաև այն շաաատ մեծ հրացանները և հին Երևանի կենտրոնի վերևի այգու մեջ գտնվող եկեղեցին, որը նման էր ռուսական եկեղեցու, այսինքն՝ գմբեթը կլոր էր: Ես սովորեցի, որ Երևանի առաջին եկեղեցին կոչվել է «Պողոս-Պետրոս», առաջին մատուռը՝ «Գեթսեման»: Սովորեցի, որ Երևանի առաջին այգին «Անգլիական» այգին էր, որ ամենասկզբում Երևանին միացել է Ձորագետը, հետո Կոնդը և հետո էլ Քարհանքը: Իմացա նաև, որ Երևանում կա երկու գետ՝ Գետառը և Հրազդանը: Հրազդան գետի վրա մի կամուրջ կար, որի անունը Կարմիր կամուրջ էր: «Կարմիր» էր, որովհետև այն կառուցված էր կարմիր տուֆից: Եվ սովորեցի, որ «Պողոս-Պետրոս» եկեղեցու տեղում հիմա գտնվում է «Մոսկվա» կինոթատրոնը, իսկ «Գեթսեմանի» տեղում՝Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը: