• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայոց լեզվի օլիմպիադայի նյութերից ...

Ամառային ճամբար

Մեր կրթահամալիրը  սովորություն է դարձրել ամառային ճամբարի կազմակերպումը: Այն իր ձևով կարծես նորություն է կրթական համակարգում: Ամառային հանգիստը և ակտիվ ուսումնադաստիրակչական ծրագրերը լրացնում են իրար: Նախապես ծրագրված առօրյան համատեղում է ուսուցումն ու ժամանցը: Աշակերտ-ուսուցիչ  փոխհարաբերությունները նոր որակ են ստանում, ջերմ ու մտերմիկ հարաբերությունները վերացնում են հոգեբանական բազում  անջրպետները: Հետաքրքիր էքսկուրսիաները օրը դարձնում են  տպավորիչ ու անմոռաց: Դասերը ուղեկցվում են երաժշտական դադարներով: Բոլորը մեծ սիրով մասնակցում են ամառային ճամբարին: Ավելին, բոլորըմեծ ոգևորությամբ սպասում են ամառային արձակուրդներին, չէ՞ որ առջևում ամառային ճամբարն է`  իր բազմաբովանդակ ծրագրերով:

Սիմոնյան Լարիսա, 9-րդ դասարան

Խմբագրեց` Մարգարիտ Սարգսյանը