• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային 4-րդ օրը

Պատրաստեց Մարիամ Միրզոյանը

Ղեկավար՝  Շամիրամ Պողոսյան

Օրը ինչպես միշտ սկսեցինք տողանով: Վերջապես այսօր դպրոց էր եկել մեր սիրելի Փաշինյան Մարիամը: Մենք նրան շատ էինք կարոտել: Տողանը վարում էին 8-3-ի Մերին և Վիկան: Պարեցինք «Լուրկե», «Վերվերի» և իհարկե «Վալս»: Նաև լսեցինք 11-4 դասարանի Ռազմիկի և Շուշանի հրաշալի կատարումը: Նրանց կատարած երգերը և ամեն ինչ մեզ դուր է գալիս: Կցանկանայի, որ տողանը վարեին 11-4-ի Ռազմիկըև իր ընկերը, քանի-որ նրանք շատ են զվարճացնում մեզ:

Օրը շարունակեցինք ընկեր Արտակի հետ ֆիլմ դիտելով: Իսկ 8-1 և 8-5 դասարանները ընկեր Շամիրամի և ընկեր Քրիստինեի հետ հետաքրքիր խաղեր էին խաղում: Կուզենայի, որ  մենք էլ ֆիլմ դիտելու և այլ բաներ անելու փոխարեն խաղայինք խաղեր, որովհետև ճամբարի ժամանակ միայն խաղերն են մեզ դուր գալիս: Այսօր նաև ուսուցիչների միջև կազմակերպվել էր թենիսի առաջնություն, իսկ 8-րդ դասարանցիների միջև` բասկետբոլի մրցումներ: Ժամը 15:00-ին քննարկվում էր մեր առօրյան, տեսանք ֆոտոխրոնիկան, լսեցինք Մարիամի և Աշոտիկի երգը և գնացինք տուն: