• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էքսկուրսիա դեպի ջերմոց

Հարությունյան Էլեոնոր, 8.5 դաս.

Այսօրվա ճամբարը գերազանցեց մյուս օրերին: Այսօր մի խումբ երեխաներով ուղևորվեցինք Չարբախի ջերմոցներից մեկը: Մենք գնացինք ընկեր Շողիկի և ընկեր Մարինեի առաջնորդությամբ: Այնտեղ ստացանք գիտելիքներ, որպեսզի մեր ջերմոցի ստեղծման ժամանակ օգտագործենք.պարարտացրած հողի մեջ պետք է լցնել սերմը, իսկ հետո ջուրը ցողել վրան: 7 օր անց, երբ դրանց բարձրությունը հասնի4-5 սմ-ի, փոխել և տեղադրել փոքրիկ տարրաների մեջ և սպասել, որ դրանք մեծանան: Մեծանալուց հետո հողի մեջ շախմատանման փոսեր փորել և այդ ծիլերը տեղադրել հողի մեջ: Բայց այս ամենը պետք է իրականացնել առավոտյան, ջերմաստիճանը`25-28C0,, , գիշերը` 18C0:Ահա և մեր ստացած գիտելիքները: