• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆլեշմոբ

ՖԼԵՇՄՈԲ անգլերեն է` flashmob, որ նշանակում է flash`բռնկում, կայծակ և mob-ամբոխ: Հայերեն բառացի թարգմանությամբ՝«կայծակնային ամբոխ», նախօրոք պլանավորված միջոցառում, որի ժամանակ մարդկանց մի մեծ խումբ անսպասելի հայտնվում է որևէ մի հասարակական վայրում, մի քանի րոպեի ընթացքում կատարում են նախօրոք պայմանավորված աբսուրդ գործողություններ, իսկ հետո միաժամանակ արագ ցրվում են տարբեր կողմեր, կարծես ոչինչ էլ չի պատահել:

ՖԼԵՇՄՈԲ-ը դուրս է կրոնից, քաղաքականությունից, տնտեսությունից: Այն չի կարող օգտագործվել շահադիտական նպատակներով: Հիմնականում ֆլեշմոբի մասնակիցները հավաքագրվում են սոցիալական ցանցերի միջոցով: Ըստ արտասահմանցի գիտնականների, երբ մարդ գերհոգնած է և նրա մոտ առաջ են գալիս դեպրեսիվ վիճակներ, ֆլեշմոբը տարբերակ է, որն ավելացնում է «ուրախության» հորմոնը:

Այստեղ հուզականորեն մարդիկ կապված են միմյանց և այդ հուզականությունը շատ արագ փոխանցվում է մեկից մյուսին:
Ամերիկացի սոցիոլոգ Հովարդ Ռեյնգոլդի կարծիքով 2003 թվականին առաջացած ֆլեշմոբի գաղափարը ոչ թե ամառային ժամանցի տարօրինակություն կամ քմահաճույք է, այլ ցուցադրությունը «մարդկանց խմբի ընդունակության` կազմակերպել ուղղակի հավաքական գործողություն:
 Կան ֆլեշմոբի հաջող գործողությունների օրինակներ, որոնց արդյունքները բերել են որոշակի քաղաքական փոփոխությունների աշխարհի տարբեր երկրներում:

http://www.youtube.com/watch?v=bQLCZOG202k&feature=related

Հերմինե Անտոնյան