• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվս մի հետաքրքիր օր

Մարիա Բաբայան, 6-1 դասարան

Այսօրվա Ճամբարային օրն առանձնանում է մնացած օրերից: Մենք`6-1,6-2 և 5-րդ դասարաններով, տիկին Ստելայի հետ մրցույթ էինք անցկացնում: Հարցերը պատմության, մաթեմատիկայի և մայրենի առարկաներից էին: Ընդամենը 10 հարց էր: Բաժանվեցինք 3 թիմերի և սկսեցինք խաղալ: Բոլորս էլ շատ էինք ուզում հաղթել: Հարցեր կային, որ մեզ համար շատ հեշտ էին, բայց հարցեր կային, որ շատ դժվար էին: Վերջում բոլորս էլ շատ միավորներ էինք հավաքել, բայց հաղթեց առաջին խումբը: Մենք բոլորս էլ շատ էինք տխրել, որ չհաղթեցինք, և առաջին խումբը մրցանակ ստացավ: Մենք էլ էինք ցանկանում մրցանակ ստանալ, բայց ոչինչ. այս օրը ամենալավ օրն էր մեզ համար: