• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային հերթական առավոտը կրթահամալիրում

Գևորգյան Աստղիկ, Փաշինյան Մարիամ, 8.3 դաս.

Բարի օր: Այսօր առավոտը սկսվեց և շարունակվեց ուրախ: Ամենաշատը ուրախացանք, որ վերադարձել էր մեր Մարիամ Փաշինյանը: Նա երգեց իր «Մեկ գումարած մեկ» երգը, որը մենք շատ ենք սիրում:

Երբ արդեն դասարանում էինք, Մարիամն ասաց.«Ես իմ դպրոցը շատ եմ սիրում և այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Ես շատ եմ սիրում դպրոցիս աշակերտներին, հատկապես 7-րդ դասարանի Աթիկյան Մարիամին և Գայանեին և,եթե ինչ որ մեկը նրանց նեղացնի, առաջինը ես կմիջամտեմ»:

Դասարանում մենք մի հուզված, տխուր նյութ կարդացինք, որը գրել էր Մանեն: Փորձեցինք քննարկել,բայց չստացվեց: Կարծում եմ` մի քանի տարի հետո կհասկանանք, երբ ստիպված կլինենք մենք էլ պարապել:

Նյութը դիտելուց հետո գնացինք պարասրահ, որտեղ պարեցինք, դաշնամուր նվագեցինք, խաղեր խաղացինք: Խաղը մեզ շատ դուր եկավ ու մենք շատ առույգացանք: Իսկ ընդմիջման ժամանակ հաց կերանք, պարեցինք: Այնուհետև բարձրացանք վերև, բոլորը գնացին ընտրությամբ գործունեության, իսկ ես ու Մարիամը սկսեցինք կայքի համար նյութ պատրաստել: