• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ա.Բլեյան. Հայաստանի դպրոցներում ոչ մի առարկա լավ չի ուսուցանվում

Առաջին լրատվականը փորձեց պարզել, թե ինչ կարծիք ունի ՀՀ լուսավորության նախկին նախարար, ՀՀ ԿԳ նախկին առաջին փոխնախարար, Երևանի նախկին փողքաղաքապետ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տօրեն Աշոտ Բլեյանը ՀՀ «Հանրակրթութայն մասին» օրենքով օտարալեզու դպրոցներ բացելու հնարավորության վերաբերյալ:

I լրատվական

«Եթե մենք խոսում ենք օրենքի մասին, ապա պետք է ասեմ, որ եթե օտարալեզու դպրոցը արատասահմանցու համար է, ապա արտասահմանցին էլ իրավունք ունի ընդունվել և սովորել դպրոցում: Շուրջ 20 տարի է ինչ Հայաստանում կա 40 օտարալեզու դպրոց, ավելին, այդ դպրոցները ոչ միայն ուսուցմամբ են օտարալեզու, այլև ռուսական պետության` այլ պետության ծրագրերով և դասագրքերով են անցնում: 40 դպրոց հակառակ է գործում թե՛ լեզվի օրենքին, թե՛ հանրակրթության մասին օրենքին, թե՛ Սահմանադրությանը: Իսկ եթե մենք խոսում ենք միջազգային կրթական ծրագրերի ներմուծման մասին, որոնք պատշաճ մրցակցություն պետք է բերեն, իհարկե դրան պետք է կողմ լինել: Հայաստանի դպրոցներում ոչ մի առարկա լավ չի ուսուցանվում, մենք մոռացել ենք, որ հանրակրթական դպրոցի պատվիրատուն քաղաքացիական հասարակությունը պետք է լինի և դպրոցից պետք է պահանջենք օրինական, կիրթ քաղաքացի, որը գնում է պատկերասրահ, համերգ, թանգարան», -նշեց Բլեյանը: