• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուռաաաաաա, արձակուրդն ավարտվեց

Մարկոսյան Վիկա, 8.3 դաս.

Վերջապես ավարտվեց ևս մի արձակուրդ:

Այն տևեց մի անիմաստ շաբաթ: Ասում եմ անիմաստ, քանի որ հանգստանալու համար բավականին կարճ էր: Եթե ամառային արձակուրդներին ինձ տրամադրում եմ, որ երեք ամիս հանգստանալու եմ, որ չունեմ ժամանակի խնդիր ու, որ կարող եմ անել այն ամենը, ինչ ուզում եմ առանց մտածելու, որ ժամանակը կարճ կլինի, ապա գարնանային ու աշնանային արձակուրդների դեպքում մինչև ինձ համոզում եմ, որ դպրոց չեմ գնալու, արձակուրդներն ավարտվում են, ու նորից լինում է այնպես, ինչպես միշտ լինում է: Չնայած ես ուրախ եմ, որ դրանք կարճ են տևում, քանի որ մի շաբաթվա ընթացքում հասցրել եմ բոլորին էլ կարոտել:  Ուղղակի ասում եմ, որ լավ կլիներ, եթե չլինեին գարնանային ու աշնանային արձակուրդներ: Դրանց իմաստը չեմ հասկանում, քանի որ մի շաբաթը բավական ժամանակ չէ, որպեսզի սովորողը հանգստանա, հետո էլ մի անբողջ շաբաթ դաս չենք սովորում: Ամեն դեպքում չեմ կարող ասել, որ չեմ հանգստացել: Մի քանի գործ հասցրել եմ ավարտել: Այս արձակուրդի ընթացքում միակ փրկությունը գարնանային օլիմպիադան էր: Դե, տնային աշխատանքի փոխարեն օլիմպիադայի առաջադրանքներն էի անում: Բավականին հետաքրքիր էր: Հիմա շատ եմ ուրախացել, կարելի է ասել ժամերն եմ հաշվում, թե երբ է ավարտվելու այս օրը, որ արդեն վաղը լինեմ դպրոցում: Մի խոսքով, լավ է, որ գարնանային արձակուրդները ավարտվեցին: